Գյումրու համայնքի ղեկավարի աթոռին հավակնողնե՞ր կան

Գյումրու համայնքի ղեկավարի աշխատասենյակը դատարկ է, աշխատասենյակի դռան կողքին փակցված ցուցանակը՝ հանված: Նույն դատարկությունն է նաեւ  համայնքի ղեկավարի տեղակալների՝ Լուսինե Սանոյանի և Սուրեն Ջանոյանի աշխատասենյակներում: Համայնքապետարանում  աշխատանքը դեռևս շարունակում են բաժնի պետերն իրենց աշխատակիցներով: Ըստ համայնքապետարանից ստացած մեր տեղեկությունների, 14 ավագանու անդամներից բացի հրաժարականի դիմում են ներկայացրել նաեւ  6  հայեցողական պաշտոն զբաղեցրած անձինք։ Մինչ կկայանա Գյումրու ավագանու արտահերթ նիստը՝  քաղաքի ճակատագիրը որոշելու համար, քաղաքացիների հետ տարվող աշխատանքները չխոչընդոտելու  նպատակով  բաժինները կշարունակեն աշխատել։ Հիշեցնենք «Բալասանյան դաշինքը» թիվ 31 ընտրատարածքային կենտրոն մանդատները հանձնելու արձանագրությունը ներկայացրել էր երեկ, ընդ որում արձանագրությունում չի նշվում մանդատները վայր դնելու պատճառները, իսկ դաշինքը շարունակում է լուռ մնալ։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ