Գյումրու ԲԿ-ում կառուցվել է թթվածնային կենտրոն. ներդրվել է 100 մլն դրամ

Գյումրիի բժշկական կենտրոնը թթվածնային կայան կունենա: Այդ մասին տեղեկացրել է ԲԿ-ի մամուլի ծառայությունը։

«Կորոնավիրուսով պայմանավորված Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ եղավ ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան: Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում, որոշվեց Գյումրի ԲԿ-ի տարածքում կառուցել թթվածնային կենտրոն: Մոտ 100 մլն դրամ գումարի շրջանակում, որն ի դեպ կառավարությունն է հատկացրել, կառուցվեց թթվածնի արտադրության եւ մատակարարման կենտրոնի շենքը։ Գյումրու ԲԿ-ն կարտադրի ոչ միայն թթվածին, այլեւ անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաեւ մարզի մյուս բուժհաստատություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը