Գյումրու բժշկական կենտրոնում գործում է մաշկաբանական կաբինետ

Մաշկասեռավարակաբան Դավիթ Ղարագյոզյանի կողմից իրականացվում է մաշկային տարբեր հիվանդությունների ախտորոշում, խորհրդատվություն և բուժում։
Մատուցվող ծառայությունները՝
Մաշկային հիվանդությունների բուժում (փսորիազ, էկզեմա, սեբորեային դերմատիտ, տարբեր դերմատիտներ)
Սնկային հիվանդությունների ախտորոշում և թերապիա
Ակնեի (կորյակային ցանի) և հետակնեի համալիր բուժում
Վիրուսային մաշկաբորբերի բուժում
Մաշկի, մազերի և եղունգների խնդիրների մասնագիտական հետազոտություն
Պապիլոմաների և գորտնուկների անցավ հեռացում՝ հեղուկ ազոտի միջոցով
Ընդունելություն՝ առայժմ միայն ուրբաթ օրերին
Ժամը՝ 09:00–16:00
Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս տեղում ստանալ մասնագիտական խորհրդատվություն և արդյունավետ բուժում։

Related posts

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ

Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Այրվել է ավտոմեքենա