Դեկտեմբերի 25-ին «Գյումրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ տեղափոխված երեխայի կյանքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անգիտակից վիճակում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 2-ամյա Ալեքս Տ.-ն։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկներին երեխայի ծնողները հայտնել են, որ նրա կոկորդում կասկածելի իր կա։ Բժիշկներին հաջողվել է երեխայի կյանքը փրկել, սակայն մի քանի օր նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։Դեպքի մասին Գյումրու բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել բժիշկների ու ծնողների արագ գործողությունների արդյունքում, քանի որ երբ ծնողները նկատել են, թե ինչպես է երեխան շնչահեղձ լինում, շատ արագ նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք, որտեղ էլ բժիշեկնրի ճիշտ ու գրագետ գործունեությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը։