Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասի մոտակայքում կողաշրջվել է կցորդիչով բեռնատար․ կա տուժած

Հոկտեմբերի 31-ին, ժամը 20։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասի մոտակայքում կողաշրջվել է կցորդիչով բեռնատար․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ առկա է վառելիքի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել տարածքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել