Գյումրի քաղաքի Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման, լուսավորության համար մոտ 2,7 մլն եվրոյի վարկ կներգրավվի

 

Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծով նախատեսվում է բանկից ներգրավել հավելյալ 2,720.000 եվրոյի չափով վարկ` Գյումրի քաղաքի Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության ապահովման համար: Վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028 թվականի ավարտը: Վաչե Տերտերյանի խոսքով համաձայնագրով ամբողջ ցանցի ոչ թե հատվածական, այլ համալիր վերափոխում է նախատեսվում:

Պատգամավորների` Գյումրու լուսավորության, ջրամատակարարման, ճանապարհաշինարարական համակարգերի փոխկապակցվածությանը, համաձայնագրի ժամկետի երկարաձգման նպատակահարմարությանը վերաբերող հարցերի առնչությամբ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից