Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշանից հետո ուղղորդել են Մախաչկալա

Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան ուղարկելուց հետո ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։ Այս մասին են վկայում «Flightradar» ծառայության և օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալները։

«Boeing» ինքնաթիռը Գյումրիից օդ էր բարձրացել Մոսկվայի ժամանակով 11:24-ին։ Թռիչքից մոտ մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, անձնակազմն ընդհանուր տագնապի ազդանշան է տվել, ինչից հետո օդանավը սկսել է իջնել և հասել է մոտ 3 հազար մետր բարձրության։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վերաուղղորդել են Մախաչկալա։ Ըստ չվատախտակի տվյալների՝ լայներն այժմ վայրէջք կկատարի հենց այնտեղ, թեև նախատեսված էր, որ Մոսկվա պետք է հասներ Մոսկվայի ժամանակով ժամը 15:25-ին։

Related posts

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Փոխվել է հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման կարգը

Սահմանվել են սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները