Գյումրի-Երևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է քարերին, ընկել ջրատարը

Ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկի վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

ՏԿԵ նախարարը՝ Երևանում և Գյումրիում փողոցների վերանորոգման մասին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը

Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. նախարար