Գյումրիում 2-ամյա տղան իր ծննդյան օրը տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները քրեական ոստիկանների հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծնողի ուղեկցությամբ, նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Տեղում քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան Շիրակի մարզի բնակիչ 2-ամյա տղա է, ով Գյումրու իրենց շենքի 3-րդ հարկի բնակարանի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել։

Երեխային Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխվելուց հետո, շտապօգնությունը Գյումրի հետ վերադառնալիս Երևանում՝ Սեբաստիա փողոցում, վթարի էր ենթարկվել։

Երեկ երեխայի ծննդյան օրն էր։

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները