Գյումրիում Վրաստանի քաղաքացու բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 24-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ղարիբջանյանի խճուղու թիվ 3/8 հասցեում գտնվող գազալցակայանի մոտ բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1992 թ.) և «Freightliner» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ռամազ Ուռուշաձե, ծնված 1968 թ.)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Արմենակ Հ․, ծնված 1992 թ․ և Արկադի Վ․, ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորներինը՝ ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:

Related posts

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան