Գյումրիում վրաերթի ենթարկված 13֊ամյա աղջկան տեղափոխեցին Երևան. վիճակը ծանր է

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրու «Ստրոմմաշ» թաղամասում` Երևանյան խճուղի 141 ա շենքի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 2009 թվականին ծնված դպրոցահասակ աղջկա։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Գյումրու մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց։ «Գյումրի շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Արթուր Մանուկյանն Aravot.am-ին փոխանցել էր, որ աղջկա մոտ առկա են գանգուղեղային և կրծքավանդակի փակ վնասվածքներ, սրունքի կոտրվածք, վերին և ստորին շրթունքների ու կզակի պատառոտված վերք։ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրենի ժ/պ Հովհաննես Վարձելյանը քիչ առաջ մեզ տեղեկացրեց, որ երեխայի վիճակը բավականին ծանր է, նրան ռեանիմոբիլով տեղափոխեցին մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` նեյրովիրաբուժական բաժանմունք։ Հովհաննես Վարձելյանը նաև նշեց, որ Երևանյան խճուղուց հաճախակի են ավտովթարի ենթարկված երեխաների տեղափոխում իրենց հիվանդանոց։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին