Գյումրիում սմարթ կանգառների թիվը կավելանա՞

Արեւային պանել, USB միացման տարբերակով սմարթֆոնի լիցքավորիչ եւ WIFI: Սա 2019 թվականի Գյումրու համայնքապետարանի եւ Triple C ՍՊԸ համատեղ կնքված պայմանավորվածության նոր կանգառների ձեւաչափն է, որը, մասամբ, իրականություն է: Գյումրու համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը եւս վստահեցնում է՝ տարվող աշխատանքները իրենց ուղիղ վերահսկման տակ են: Քաղաքի այն մասերում, որտեղ չկան կանգառներ կամ թարմացվելու կարիք ունեն, մտածում են տարբերակներ՝ հնարավորինս արագ ապամոնտաժելու ու նորերը տեղադրելու, իհարկե, արդեն ապամոնտաժվածների փոխարեն նորերը տեղադրելուց հետո: Այս տարի Triple C ամենաքիչը տասը նոր սմարթ կանգառներ է խոստանում. մնում է այս տարի երկրի վիճակը անցնցում լինի, մասնավորապես, տնտեսականը:

 

 

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ