Գյումրիում ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ի գիշերը: Ժամը մեկի կողմերը, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրիի Պարույր Սևակի փողոցից բերման ենթարկեցին 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ՝ չորացված, մանրացված, 10 գրամից ավելի զանգվածով:
Ըստ երիտասարդի` մարիխուանա թմրամիջոցն իրենն է, անցած տարվա սեպտեմբերին հումքը քաղել էր վայրաճ կանեփի թփերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վարդենիսի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

«Ոչ մի բուժաշխատող առանց աշխատանք չի մնալու»․ Ավանեսյանը Գյումրու պոլիկլինիկաների մասին

Պակիստանում ռազմական ավտոշարասյան վրա ահաբեկչական հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել