Գյումրիում ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Հունվարի 16-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, ստացած տեղեկությունն իրացնելու նպատակով Գյումրու Ղանդիլյան փողոցում էին: Բնակարանային գողություն կատարելու կասկածանքով նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երեք երիտասարդի: Նրանք իրավապահներին հայտնեցին, որ իրենց մոտ եղած բենզասղոցը գողացել էին «Մալայա զեմլյա» կոչվող թաղամասի մի տնակից: Ըստ նախնական տեղեկության` ելումուտ ունեին Թբիլիսյան խճուղում գտնվող տնակ, և վերջին անգամ էլ նախօրոք թռցրել էին կախովի կողպեքի բանալին:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վերջին 9 ամիսներին պետբյուջեի մուտքերն աճել են 14,7 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

2026-ի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել, այն է՝ 830,417 աշխատատեղ. Փաշինյան

Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունը վերաճել է ռազմավարական գործընկերության. վարչապետ