Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հաղորդվել Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ հնչած կրակոցների մասին։ Նշվել էր, որ նշված հացատան դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել։ Հաղորդվել է նաև վիրավորների մասին։

Related posts

Ազգային ժողովում Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Հայ-ֆրանսիական ևս մեկ հաջողված համագործակցություն. Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ