Գյումրիում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել է սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտում՝ սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական գործընթացների իրականացման տարածք։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։

Related posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել