Գյումրիում իրենց իսկ բնակարանում դանակահարել են տանտերերին

Երեկ երեկոյան Գյումրիում ուշ ժամի իրենց իսկ բնակարանում դանակահարել են տանտերերին։ 1981 թվականին ծնված երիտասարդը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ՝ կտրած-ծակած վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։ Նրա կինը՝ ծնված 1986 թվականին, հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ-ջլերի վնասմամբ։ Կնոջը տեղափոխել են մայրաքաղաք՝ միկրովիրաբույժի հսկողության տակ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։ Այս պահին դեռ կասկածյալ չկա։

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան