Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնինո Սալվատորե Մոնտալտոն պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրանը հրամանագիր է ստորագրել Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Սալվատորե Մոնտալտոյին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Սալվատորե Մոնտալտոյին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- նշված է նախագահի հրամանագրում:

Related posts

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են