Գյումրիում դրիֆթ անող 2 երիտասարդ վարորդ հայտնաբերվել է, ևս մեկին որոնում են

Հոկտեմբերի 28-ին Շիրակի մարզի իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քանի օր առաջ Գյումրիում BMW և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները և մեկ այլ մակնիշի ավտոմեքենա խուլիգանություն են կատարել՝ իրականացնելով դրիֆթ, ինչը անհանգստություն է պատճառել քաղաքացիներին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են նշված ավտոմեքենաների համարանիշները, և BMW-ն ու «Մերսեդես»-ը պարեկները հայտնաբերել ու տեղափոխել են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:

BMW-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Արամայիս Զ-ն, իսկ «Մերսեդես»-ը՝ Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Մհեր Մ.-ն:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Related posts

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին