Գյումրեցիները դիմավորեցին Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին

Գյումրեցի 63.5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը փրկեց մեր երկրի պատիվը՝ վերջապես ոսկե մեդալ պարգեւելով Հայաստան երկրին: Մինչ այդ մեր լեգենդար բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսն էր նվաճել Խարկովում, ապա՝ Մինսկում: Եվ ահա օլիմպիական խաղերի բրոնզե եւ աշխարհի առաջնության եռակի մրցանակակիրը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճեց 1 ոսկե , 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Այս փաստը մեկ անգամ եւս հավաստում է, որ Գյումրին շարունակում է մնալ հանրապետության բռնցքամարտի կադրային դարբնոցը:

Related posts

Թուրքիայում բողոքում են Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների դեմ

Վթարից հետո մեքենան 15 րոպեում չտեղափոխելը՝ 30 000 դրամ տուգանք, վիրավորին անօգնական թողնելը՝ հնարավոր քրեական պատասխանատվություն

Տաթև Անտոնյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից