Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

2026 թվականի հունվարի 21-ին Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում և Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող 2 անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 10-ին կայացած նիստում 2 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտման փաստի առկայությունը:

Մասնավորապես՝ դատախազները, պատասխանատու լինելով մինչդատական վարույթի օրինականության համար, մի շարք քրեական վարույթներ սահմանված ժամկետում չեն պահանջել վարույթն իրականացնող մարմնից և ժամանակին չեն կայացրել համապատասխան դատախազական ակտեր:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հունիսի 12-ի որոշմամբ, Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ. նվազ խստություն ունեցող կարգապահական տույժ է կիրառվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազը, բացի իր հսկողության ներքո գտնվող քրեական վարույթների նկատմամբ հսկողությունից, ղեկավարել և կազմակերպել է Կապանի կայազորի զինվորական դատախազության գործունեությունը (նախկինում Կապանի կայազորի զինվորական դատախազությունում է զբաղեցրել ինքնավար պաշտոն):

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հունիսի 12-ի որոշմամբ, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:

Related posts

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները