Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը:

Պատգամավորն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում նախատեսում է ձևավորել խորհրդարանական մշակույթ, մասնավորապես հանդիպումներ կազմակերպել հանձնաժողովի ոլորտում գտնվող կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև պարբերաբար հանդիպել ոլորտային նախարարների հետ և այլն:

Բանախոսը նշեց, որ նախատեսվում է նաև կազմակերպել արտագնա նիստեր՝ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:

Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ հանձնաժողովի անդամների հետ մտադիր է հաճախակի այցելել հայկական գաղթօջախներ:

Related posts

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Գյումրիում կեղծ օղի ու կոնյակ պատրաստող տղամարդը ձերբակալվել է

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության