Գերմանիան ռազմական առումով լքել է Կիևին. Բեռլինում Ուկրաինայի դեսպան

Բեռլինը ռազմական առումով լքել է Կիևին՝ հայտարարել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը։

«Նրանք, հավանաբար, այդքան խիզախություն չունեն, որ ծանր սպառազինություն տրամադրեն մեր երկրին»,- կարծիք է հայտնել Մելնիկը։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում նույնպես հուսադրող ազդակներ չկան։

Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները, թե Գերմանիան ջանքեր չի գործադրում Կիևին աջակցելու համար, այդ թվում՝ զենքի մատակարարման հարցում։

«Մինչ մենք խոսում ենք, ուկրաինացի զինվորները սովորում են՝ ինչպես կիրառել գերմանական ինքնագնաց հաուբիցները։ Մոտ ապագայում Գերմանիան դրանք կմատակարարի Ուկրաինային։ Այնուհանդերձ, Բեռլինը չի կարող կատարել Կիևի բոլոր ցանկությունները»,- պարզաբանել է պաշտոնյան:

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել