Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին փոխզիջումների որոնման հարցում. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով:

«Իհարկե, մենք առաջին հերթին քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Դրա շանսերն ավելի մեծ են, քան երբևէ»,- նշել է Շոլցը:

Նա դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսությունը, հույս հայտնել, որ կողմերն անհրաժեշտ կառուցողականություն կցուցաբերեն: Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի այս տարի: «Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրին անհրաժեշտ փոխզիջումների որոնման հարցում։ Մեզ ուրախացնում են սահմանագծման շուրջ նախնական պայմանավորվածությունները»,- նշել է Շոլցը։

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ բարձր է գնահատում Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունները: Նրա խոսքով՝ Ղազախստանում երկու երկրի արտգործնախարարների հնարավոր հանդիպումն էլ ևս մեկ քայլ կլինի խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ:
«Խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան։ Պատրաստ ենք գործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ օգնել ադ հարցում»,- հավելել է Ալիևը։

Related posts

Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին