Գերհագեցած գիտապրակտիկ օր՝ Գյումրու բժշկական կենտրոնում


Օրերս այստեղ անցկացվել է «Հայ-ֆրանսիական կոնֆերանս՝ ուղղված բուժքույրերի հմտությունների զարգացմանը» թեմայով։
Դասախոսություններով հանդես են եկել Ֆրանսիայում գործող Սիմոն Վեյ, Օբոնի եւ Փարիզի Բոժոնի հիվանդանոցների բուժքույրերը, ինչպես նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոսները։
Քննարկվել են բժշկական արդի թեմաներ։
Կոնֆերանսին մասնակցել են Շիրակի եւ Արագածոտնի մարզերի բուժհիմնարկների 235 բուժքույր, նրանց շնորհվել է 6 ՇՄԶ կրեդիտ:
Տեսական գիտելիքների փոխանցումից զատ իրականացվել են նաեւ գործնական աշխատանքեր։
Կոնֆերանսին մասնկացել են նաեւ «Սանտե Արմենի» կազմակերպության, Գյումրու ԲԿ ղեկավար կազմերի ներկայացուցիչներ եւ Բուժքույրերի միավորման նախագահ Գեղանուշ Ստեփանյանը։ Ներկաները կարեւորել են այսօրինակ հանդիպումները:
Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության, «Սանտե Արմենի)» կազմակերպության, Հայաստանի բուժքույրերի միավորման եւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնակցությամբ։

Related posts

Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել է 93 հայտ

Հնդիկ ուսանողների բողոքի ակցիան Գյումրիում