Գերիների ծնողները փակել են միջպետական ճանապարհը և ցանկանում են հանդիպել վարչապետին. Ն. Բաղդասարյան

Գերիների վերադարձի հետ կապված դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև կառավարությունում, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի դիտարկմանը, թե Շիրակի մարզում դժգոհություն կա, գերիների ծնողները փակել են միջպետական ճանապարհը և ցանկանում են հանդիպել վարչապետին։

«Բոլորս էլ դժգոհ ենք, որևէ մեկը գոհ չէ, ես կարող եմ ասել, որ պլանավորում եմ Շիրակի մարզ այց, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք, այդ թվում՝ գերիների հարազատների հետ», – ասաց վարչապետը և հավաստիացրեց՝ գերիների խնդիրների մասին իրենց հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չեն մոռանում:
Մանրամասները՝ տեսանյութում:

Related posts

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կկառուցվի այն արժեքների և սկզբունքների վրա, որոնք ընկած են պետական ծառայության հիմքում. Խաչատուրյանը՝ Փաշինյանին

Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Իրանի դեմ հարվածը

Մկրտության արարողությունից հետո 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ