Գեղարքունիքում քննվող քրեական վարույթի շրջանակներում վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով նախատեսված գումարների փոխանցումը կրթական հիմնադրամին և մարզպետի աշխատակազմին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Մասնավորապես՝ Գեղարքունիքի նախկին մարզպետի, ընկերության և կրթական հիմնադրամի միջև 2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ մարզի բնակչությանը համակարգչային շերտագրման միջոցով մատուցվել են ախտորոշիչ բժշկական ծառայություններ:

Ըստ պայմանագրի՝ օրական 9-ից ավելի համակարգչային շերտագրման հետազոտությունից գոյացած հասույթի մնացած 50%-ը պետք է հատկացվեր հիմնադրամին, 30%-ը՝ մարզպետի աշխատակազմին՝ մարզի առողջապահական համակարգի խնդիրների լուծմանն ուղղելու նպատակով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2018 թվականից սկսած կրթական հիմնադրամին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին չի փոխանցել 91 մլն 49 հազար 534 ՀՀ դրամ գումար, ինչը վերականգնվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին

Ճանապարհների նորոգում՝ դժգոհություններով. մարզպետը հորդորում է բարի լինել