Գայլերի ոհմակը Ագարակավան գյուղում 170-ից ավելի ոչխար է հոշոտել. գյուղացին կրել է մոտ 40 հազար դոլարի վնաս. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։00-ից-02։30-ն ընկած ժամանակահատվածում Ագարակավան գյուղի բնակիչները նկատել են գյուղում գայլերի ոհմակ։

Գյուղացիները, դուրս գալով տներից, գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու բնակիչ՝ 65-մյա Հայկ Մարտիրոսյանի տան բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են սատկած գառներ ու ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։

Քաղաքացին, ում ընտանիքը բազմանդամ է, կրել է մոտ 40 հազար ԱՄն դոլարի վնաս։ Գյուղացիներին հաջողվել է գայլերից մեկին վնասազերծել։ Այս պահին պարզվել է, որ գայլերի հարձակման հետևանքով սատկել է մոտ 170 գառ ու ոչխար, այդ վթում՝ մայրացու, 37-ից ավելի գառներ չկան, 80-ից ավելի ոչխարներ էլ դարձյալ՝ մայրացու, վիրավոր են։

Related posts

ԱԺ-ն ընդունեց հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը

Արարատի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Լրացուցիչ հրատապ աջակցություն՝ ԼՂ- ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների ծրագրի վերաբերյալ