Գազայում գտնվող դպրոցին իսրայելական հարվածի հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ դրանում ՀԱՄԱՍ-ի զինյալներ էին տեղավորված։ Հաղորդվում է հարվածի հետևանքով 100 մարդու զոհվելու մասին։

Ավելի ուշ Գազայի իշխանությունները հաստատել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ իսրայելական կողմը երեք հրթիռի հարված է հասցրել դպրոցին։

Արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքը, սակայն այն բարդանում է բռնկված հրդեհի պատճառով։

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել