Գազայի հատվածում դպրոցի գնդակոծության հետևանքով զոհվել և վիրավորվել են պաղեստինցի փախստականներ

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի կառավարման և սպառազինությունների արտադրության կենտրոնին հարվածելու մասին: ՑԱՀԱԼ-ից հայտնել են, որ ավելի վաղ այդ շենքում դպրոց է եղել:

Լրատվամիջոցները հայտնում են, որ գնդակոծության հետևանքով տասը պաղեստինցի է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել: Արաբական աղբյուրների համաձայն՝ դպրոցի տարածքում պատսպարված են եղել ռմբակոծությունից փախած խաղաղ բնակիչներ:

Իսրայելի բանակն իր հերթին պնդում է, որ մինչև բարձր ճշգրտության զինամթերքի հասցրած հարվածը հետախուզություն է իրականացվել քաղաքացիական անձանց վնաս պատճառելու ռիսկը նվազեցնելու համար:

Related posts

Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած

1 ամսական աղջնակ է մահացել