Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի որոշ բնակավայրերում, Վանաձորում և Երևանում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով, Արաքսավան, Հովտաշեն բնակավայրերի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աղայան, Իսրայել Օրու, Ծատուրյան, Կոմիտասի, Հալաբյան (Կուրղինյան), Հովսեփ Էմինի, Մանուշյան, Նար-Դոսի, Նիզամու, Չեռնիշևսկու, Պարոնյան փողոցների, Թումանյան, Տ.Մեծի, Մյասնիկյան և Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21 բազմաբնակարան շենքի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ը` Ավան վարչական շրջանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն` Էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի թիվ 19-71 հասցեների առանձնատների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի թիվ 80 բազմաբնակարան շենքի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը` Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցի, 7-րդ նրբանցքի, 3-րդ փողոցի, Նոր թաղամասի թիվ 38, 39 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Related posts

Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները

Վարդան Ղուկասյանի ճեպազրույցն ավագանու արտահերթ նիստից հետո

Ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի հետևանքով «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից է մահացել