Գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն. նոր մանրամասներ Սևան-Երևան ավտոճանապարհին պայթյունից

Հունիսի 13-ին՝ ժամը 13:25-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանում կայանած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է գազալցակայանի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 10 քմ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի աշխատակիցը (Ն․ Խ․, ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Related posts

ԱՄՆ-ն ռազմական ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք. AP

Վարչապետը և GLOBSEC 2025-ի տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր

Իրանը դադարեցրել է բոլոր ներքին և միջազգային ավիաչվերթերը