Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկայացվել է աննախադեպ շոու՝ լուսային և գրաֆիկակական նորովի մատուցմամբ

Բռնցքամարտի տոնը մեկնարկած է: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողությունը, որը, ըստ մասնագետների, լավագույնն էր մարզաձևի պատմության մեջ: Այդ մասին ասված է Բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։

«Բացման արարողության ժամանակ կազմակերպիչները ներկայացրեցին աննախադեպ շոու՝ լուսային և գրաֆիկակական նորովի մատուցմամբ:

Շոուի ընթացքում յուրահատուկ ոճով ներկայացվեց Հայաստանի պատմությունը, մշակույթն ու ուժը: Հայաստանում առաջին անգամ կիրառվեցին նաև կինետիկ գնդեր:

Երկրների ներկայացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրը 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն էր: Մարզիկների կողմից երդման արարողությունը կատարեց աշխարհի առաջնության և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

Առաջնության բացման արարողությանը ներկա էին նաև Բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի (EUBC) նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը նաև մարզաշխարհի և կառավարության մի շարք պաշտոնատար անձինք:

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը իր ելույթում, արդեն որպես փաստ ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով անցկացնել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը»,- նշված է գրառման մեջ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան