Բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց․ օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության կողմից նախագիծը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ նշելով էլեկտրոնային հսկողության միջոցը կրելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող պատասխանատվության ձևերը, նաև նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի և այլ մանրամասներ։
Ըստ ներկայացված օրենսդրական փաթեթի՝ բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել էլեկտրոնային հսկողության միջոց և՛ անհետաձգելի միջամտության, և՛ պաշտպանական որոշումների կատարումն ապահովելու դեպքում։
Բռնություն գործադրած անձի կողմից Էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 1-ից:

Related posts

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին

Չճշտված լուրը փաստից արագ տարածվեց․ ՆԳՆ-ն պարզաբանում է նախօրեի սկանդալը