Բուրկինա Ֆասոյում պետական հեղաշրջումից հետո անցումային շրջանի նախագահ է նշանակվել

Բուրկինա Ֆասոյի Ազգային ժողովը միաձայն անցումային շրջանի նախագահ է նշանակել Իբրահիմ Տրաորեին, որը գլխավորել է սեպտեմբերին երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջումը:

Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցում են 300 պատվիրակներ, որոնց թվում են զինվորականներ, կուսակցությունների հասարակական շարժումների, բնակչության ակտիվ խմբերի ներկայացուցիչներ: Ժողովը պետք է ընդունի անցումային շրջանի խարտիան: Ակնկալվում է, որ այս ժամանակահատվածը կտևի երկու տարի՝ մինչև 2024 թ. հուլիսի 1-ը և կավարտվի նախագահական և խորհրդարանական ընտրություններով։

Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ Բուրկինա Ֆասոյի նոր իշխանություններն ունեն արտահայտված հակաֆրանսիական ուղղվածություն: Նշվում է, որ նրանց հանրահավաքներին մասնակիցները հայտնվում են Ռուսաստանի դրոշներով:

Related posts

Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար

Երևանի կենտրոնում անհայտ ծագման դրոշը տեղադրած անձը ձերբակալվել է