Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր ռեժիմ է

Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, վերականգնվել է երթևեկությունը։ Ինչպես հայտնել ենք, գիշերն այնտեղ անցկացվել է բողոքի զանգվածային ակցիա՝ մինչև 2028 թ․ ավարտը ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու մասին կառավարության որոշման դեմ։

Ռուսթավելիի պողոտայում տեղակայված խորհրդարանի շենքում անվտանգության կարմիր ռեժիմ է հայտարարվել։

Ընդդիմադիր առաջնորդները կոչ են անում կառավարության որոշմանը դեմ քաղաքացիներին կրկին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ այսօր երեկոյան։

Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները երեկոյան Ռուսթավելի պողոտան ազատել են` ցուցարարներին դուրս բերելով այնտեղից։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, կան ձերբակալվածներ։

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ