Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի օտարերկրյա գրոհայինները լքեն ԼՂ-ն. Զախարովա

ՌԴ-ն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա գրոհայինների ներկայության հարցը լուծվելու է։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գրոհայինները չեն անհետացել։ Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի», – ասել է Զախարովան՝ հավելելով, որ հարցի լուծման ուղղությամբ պետք է ջանքեր գործադրեն բոլոր կողմերը։

«Այս տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ հետաքրքրված բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու ուղղությամբ», – նշել է դիվանագետը։

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ