Բոլատ Իմանբաևը և Դավիթ Կնյազյանը քննարկել են Ղազախստանի և Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանի հետ։

Այդ մասին տեղեկանում ենք դեսպանության Ֆեյսբուքի էջից:

Բանակցությունների ընթացքում դիվանագետները քննարկել են Ղազախստանի և Հայաստանի համագործակցության հարցերը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակում, ինչպես նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ նշելով դիրքորոշումների ընդհանրությունը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ