Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ավտովթարի զոհ է դարձել

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են են, որ բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով սատկել է՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։
Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ վայրի կենդանիների վերականգնման և բնություն վերադարձի գործընթացը պահանջում է ոչ միայն մասնագիտական մեծ աշխատանք, այլև հանրային բարձր պատասխանատվություն և զգոնություն։
Նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին և հատկապես վարորդներին՝
  • լինել առավել զգոն անտառամերձ և պահպանվող տարածքներին հարակից ճանապարհահատվածներում,
  • պահպանել արագության սահմանափակումները,
  • ուշադիր լինել ճանապարհը հատող կենդանիների նկատմամբ:
Ազնվացեղ եղջերուն Հայաստանի կենսաբազմազանության կարևոր տեսակներից է, և վերջին տարիներին իրականացվող վերականգնման ծրագրերի շնորհիվ քայլեր են արվում տեսակի պոպուլյացիան բնական միջավայրում վերականգնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր կորուստ մեծ հարված է բնապահպանական այդ ջանքերին։

Related posts

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. Լևոն Ազիզյան

Երկրաշարժ՝ Ադրբեջանի Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Տավուշի մարզի որոշ բնակավայրերում