Բնակարան կամ շքեղ ավտոմեքենա ունեցող ԼՂ ընտանիքը չի կարող օգտվել աջակցության լրացուցիչ ծրագրից․ Հարությունյան

Բնակարան կամ շքեղ ավտոմեքենաներ ունեցողներին այս աջակցությունը չի կարող տրվել։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրված ծրագրին՝ նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխքիների վարչության պետ Արտակ Հարությունյանը:

«Պետությունը այլ աջակցության ծրագրեր ունի, եթե համապատասխանում են չափորոշիչներին, կարող են դիմել։ Այս աջակցության հիմքը կարիքն է, դրամական կարիքը, որը հաշվարկվել է՝ բավականին մեղմ չափորոշիչներ հաշվի առնելով։

Բնակվարձի խնդիր չունի. ինչո՞ւ պետք է աջակցություն տանք. սա սոցիալական աջակցության ծրագիր է, որը պետք է լինի հասցեական»,- նշել է նա։

Ավելի վաղ Հարությունյանը մանրամասներ էր հայտնել ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրից։

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին