Բժիշկները շարունակում են պայքարել «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունված 1.2 տարեկան երեխայի կյանքի համար

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունված մեկ տարեկան երկու ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. բժիշկները  պայքարում են երեխայի կյանքի համար։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին «Արաբկիր»  բժշկական կենտրոնի մամուլի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ  Կիմա Ավդալյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ երեխային ծեծի է ենթարկել նրա հոր ընկերուհին։ Երեխայի ծնողները բաժանված են, իսկ նա մնացել էր հոր և նրա ընկերուհու խնամքին։

Երեխան «Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր ընդունվել մարտի 16-ին։ Բժիշկներին հաջողվել էր վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։


Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է


 

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է