Բերդավան համայնքում գիշերն ադրբեջանցի է հայտնվել. ԱԱԾ-ն ձերբակալել է

Ազգային անվտանգության ծառայությունը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցու է ձերբակալել։

«Ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է», – Aysor.am-ին հաղորդել են ԱԱԾ-ից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Անձն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է, այլ մանրամասներ չենք կարող հայտնել նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված», – հայտնել են  ԱԱԾ-ից։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է