Բերդավանի մոտակայքում բախվել են «ԿամԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ. 8 անձ առաջին օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել

Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են «ԿամԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
8 անձ դիմել է բժշկական կենտրոն, որոնք առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:
Սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ:

 

Related posts

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները