Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը՝ հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բերբոքը նշել է, որ քրդերի անվտանգությունը կարևոր է Սիրիայի ազատ և անվտանգ ապագայի համար։ «Հաճելի էր լսել, որ Թուրքիայի արտգործնախարարը նույնպես ընդունում է դա»,- ասել է գերմանացի դիվանագետը:

Միևնույն ժամանակ Բերբոքը նշել է, որ Թուրքիայի անվտանգության համարի Սիրիայից որևէ սպառնալիք չպետք է լինի: Նրա խոսքով՝ Սիրիայում քուրդ աշխարհազորայինները պետք է զինաթափվեն և միանան Սիրիայի նոր կառավարության անվտանգության ուժերին:

Ֆիդանն էլ հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը, որոնց Անկարան կապում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, չեն ներկայացնում քրդական հասարակությունը: Նախարարը հայտարարել է, որ զինյալները պետք է զինաթափվեն և ինքնալուծարվեն։

Լրատվամիջոցները նշում են, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին: Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նա նշել է, որ երրորդ կողմերը պետք է «արդար և անաչառ» աջակցություն ցուցաբերեն այդ գործընթացին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում