Բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային. 1 զոհ կա

Հոկտեմբերի 30-ին, Սպիտակ–Արջուտ հատվածում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում, որի հետևանքով մահացել է մեկ մարդ։

Բախումը տեղի է ունեցել չվերահսկվող գծանցում, երբ ավտոմեքենայի վարորդը, չհետևելով ճանապարհային նշաններին և լոկոմոտիվի նախազգուշացնող ազդանշաններին, մտել է երկաթուղային գծերի հատված և հայտնվել գնացքի դիմաց։ Լոկոմոտիվի անձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները բախումը կանխելու համար, սակայն ձայնային ազդանշաններն ու վթարային արգելակումը թույլ չեն տվել խուսափել ողբերգական միջադեպից։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորապես ցավակցում է մահացածի ընտանիքին ու մտերիմներին և կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երկաթուղային անցումների հատման անվտանգության կանոնները։

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան