Բելգորոդում հրթիռակոծության հետևանքով շենք է փլուզվել. կան զոհեր

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Բելգորոդն ու շրջակայքը զանգվածային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի կողմից։

Ըստ լրատվամիջոցների՝ «Տոչկա – Ու» հրթիռի բեկորները Բելգորոդում վնասել են բնակելի տասը հարկանի շենքը, ամբողջությամբ փլուզվել է շքամուտքը, ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է նաև կրկնակի փլուզումների մասին:

«Բելգորոդում տան մասնակի փլուզումից հետո զոհերի թիվը հասել է է 11-ի»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Related posts

Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները