Բելգիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 24-ի առավոտյան Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակներին ի հիշատակ մատուցվել է պատարագ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Անրի Միշո հրապարակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն:
Ծաղկեպսակներ են զետեղվել Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ դեսպանության, Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, Հետազոտությունների և ցեղասպանության միջազգային ցանցի, հասարակական մի շարք կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների անունից:
Դեսպան Աննա Աղաջանյանն իր խոսքում նշել է, որ, ինչպես ցույց է տվել պատմությունը, ժխտողականությունը, անպատժելիությունն ու անտարբերությունը ծնում են նորանոր հանցագործություններ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքական և հասարակական բոլոր այն գործիչներին, որոնք սկզբունքային ու հիմնավոր գործունեությամբ իրենց ավանդն են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման արդար գործին։
Այնուհետև Բրյուսելի մայր տաճարից երթ է մեկնարկել դեպի Թուրքիայի դեսպանություն։
Երեկոյան Բրյուսելի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած անդամի մասին ֆիլմի ցուցադրություն, ապա՝ դասական համերգ։
Պողոսյան հիմնադրամը ևս Հայոց ցեղասպանության ոգեկոչման առթիվ կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում տեղի է ունեցել «Արդար թուրքերը, շատ երկար լռություն» խորագրով վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում։
Լյուվենի կաթոլիկ համալսարանի` բանասիրության և արևելքի պատմության դոկտոր Բերնար Կուլին, հյուրընկալվելով բելգիական LN24 հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդաշարին, զրուցել է Հայոց ցեղասպանության թեմայով։
Ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել նաև Բելգիայի Լիեժ, Գենտ, Մեխելեն և այլ քաղաքներում։

ARM ⬇️

Բելգիայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Ապրիլի 24-ի…

Опубликовано Embassy of Armenia to Belgium / Mission of Armenia to the EU Понедельник, 25 апреля 2022 г.

Related posts

Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի