Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով

Մինսկում ապրիլի 12-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին հայկական կողմը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Բելառուսի ԱԳՆ-ից ստացված տեղեկությունը։

«Մենք ակնկալում ենք արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ութ պատվիրակությունների մասնակցությունը՝ չհաշված Բելառուսը։ Դրանք հիմնականում կգլխավորեն նախարարները, բայց կլինեն նաև լիազորված փոխնախարարների մակարդակով պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը»,- հայտնել է Բելառուսի ԱԳ նախարարությունը։

Նախօրեին, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել