Բաքվում սկսվում է 14 հայ գերիների դեմ քրեական գործով դատավարությունը

Բաքվում հունիսի 16-ին սկսվում է 14 հայ գերիների դեմ քրեական գործով դատավարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Միջազգային իրավունքի նորմերի խախտումներով Ադրբեջանում դատարանի առջև են կանգնեցրել ռազմագերիներ Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին, Արմեն Եղիազարի Բաղասյանին, Գոռ Վահրամի Գասպարյանին, Կամո Կարենի Սեֆիլյանին, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանին, Գևորգ Նորայրի Ասերտյանին, Սիսակ Գրիշայի Ենոքյանին, Ալբերտ Կոմիի Պետրոսյանին, Ռոմիկ Միսակի Սեդրակյանին, Արամ Գառնիկի Մինասյանին, Մկրտիչ Սիմոնի Մինասյանին, Էդգար Վաչագանի Մաթեսյանին, Յուրի Տիգրանի Կարապետյանին:

Գործը կքննվի դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ: Այսօրվա նիստում կճշտվեն ամբաստանյալների անձնական տվյալները:

Շինծու քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3, 228.3, 279.2, 318.2 հոդվածներով:

Related posts

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսուցում տրամադրելու և աշխատանքով ապահովելու ծրագրից օգտվում է շուրջ 780 անձ. ԱՍՀՆ

152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է

Շիրակը հանուն հայրենիքի շարժման անդամների երթը մեկնարկել է Գյումրիից