Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունը: Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը նշել է,  որ դատական նիստի արձանագրությունը չի արտացոլում պաշտպանական կողմի միջնորդությունները, և դա հիմնավոր կասկածներ է հարուցում այն մասին, որ դատավորների կազմն օբյեկտիվ և անաչառ չէ:

Սրանով պայմանավորված, փաստաբանըվերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու համար: Նիստից հետո հրապարակվել է պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը։ Որոշմամբ միջնորդությունը թողնվել է առանց քննարկման։

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 13-ին։

Related posts

Ստամբուլում սպասվում են ռուս-ուկրաինական բանակցությունները

Մայիսին Փրկարար ծառայության կազմակերպած ուսուցողական միջոցառումներին մասնակցել է 3606 մարդ

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից